Իրանի և Սիրիայի միջև երկաթգիծը թույլ կտա միանալ Հյուսիս-Հարավ միջանցքին: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Անար Սադիհովը: Նա նշել է, որ սիրիական Լաթաքիայից մինչև Իրան, այնուհետև Ադրբեջանի տարածքով դեպի ՌԴ երկաթգիծը թույլ կտա տարանցիկ երկրներին ունենալ լրացուցիչ առևտրային և լոգիստիկ հնարավորություններ: Սիրիայի տրանսպորտի նախարար Ալի Համուդը հայտարարել է, որ Սիրիայից Իրաքով դեպի Իրան երկաթգծի կառուցումը Դամասկոսի առաջնահերթությունն է: