Արդյունաբերության, զբոսաշրջության, կրթության ոլորտներում Ադրբեջան-Իսրայել կապերի ընդլայնման նպատակով Իսրայել է մեկնել ադրբեջանա-իսրայելական միջկառավարական հանձնաժողովի պատվիրակությունը: Ինչպես հայտնել է Իսրայել-Ադրբեջան միջազգային ասոցիացիայի գլխավոր տնօրեն Լև Սպիվակն` այցը կտևի մինչև ուրբաթ: Սպիվակը նշել է, որ այցի ընթացում ադրբեջանական պատվիրակությունը կլինի Հայֆայի նավահանգստում, արդյունաբերական գոտիներում: Այցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հարցերը: Ադրբեջանի մաքսային պետական կոմիտեի տվյալներով, 2018թ.-ին Ադրբեջանի և Իսրայելի երկկողմ ապրանքաշրջանառությունը կազմել է 1.3 միլիարդ դոլար: