Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի համադրման հարցերով տեղակալ, գեներալ Ալի Աբդոլլահին հայտարարել է, որ պաշտպանական ոլորտում Իրանն աշխարհի ամենահզոր երկրներից է և պաշտպանական սարքերի արտադրության ոլորտում մեծ կարողություններ ունի. «Իրանն այսօր համարվում է աշխարհում հրթիռային հզոր ուժերից մեկը»,- նշել է նա։ Նրա խոսքով, Իրանի սահմանապահ ուժերը պաշտպանում են երկրի 9000կմ երկարությամբ ցամաքային ու ծովային սահմանները: Գեներալ Ալի Աբդոլլահին հավելել է. «Սահմանապահ ուժերի հզորությունը թշնամուն թույլ չի տվել ներթափանցել իսլամական Իրանի սահմաններից ներս»։