31.07.2025
Պաշտպանության փոխնախարարը ՌԴ-ում ռազմատեխնիկական համագործակցության պայմանագրեր է ստորագրել
01.03.2019
Պաշտպանության փոխնախարարը ՌԴ-ում ռազմատեխնիկական համագործակցության պայմանագրեր է ստորագրել

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Փախչանյանը Մոսկվայում ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայության տնօրինության հետ որոշ ապրանքների ձեռքբերման, մատակարարման, առաքման վերաբերյալ պայմանագրեր է ստորագրել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ «ՀՀ պաշտպանության նախարարի` Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, փետրվարի 26-ից 28-ը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Փախչանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՌԴ «Ռոսօբորոնէքսպորտ» և ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայության տնօրինության հետ որոշ ապրանքների ձեռքբերման, մատակարարման, առաքման վերաբերյալ բանակցությունների և պայմանագրերի վերջնական համաձայնեցման ու ստորագրման գործընթացին»,–ասված է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևի հետ քննարկել էր հետագա համագործակցության ուղենիշները։