Երևանում մեկնարկում է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը:Այս րոպեներին բարձրաստիճան հյուրերը ժամանում են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր: Նրանց դիմավորում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրա տիկին Աննա Հակոբյանը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանը: Տասնյակ երկրների առաջնորդներ արդեն համալիրում են, այդ թվում և Ֆրանսիայի նախագահն ու Կանադայի վարչապետը: Հիշեցնենք, Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 11-ից 12-ը։