26.11.2024
ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին
prev Նախորդ նորություն

Լավրովը Բաքվում քննարկել է փոքր քայլերով Հայաստանի ու Ադրբեջանի մերձեցման պլանը․ Կոմերսանտ

Ռուսական Կոմերսանտ թերթը գրում է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքու կատարած այցի ժամանակ քննարկել է «փոքր քայլերով» Հայաստանի ու Ադրբեջանի մերձեցման Ռուսաստանի պլանը։


Ըստ թերթի՝ այդ պլանի մի մասն արդեն իրականացել է․ վերջին տարիների ընթացքում առաջին անգամ տեղի է ունեցել լրագրողների փոխայց։ Կոմերսանտի տեղեկություններով՝ քննարկվում է նաև հասարակական և մշակութային գործիչների, խորհրդարանականների փոխայցերի հնարավորությունը, ինչպես նաև ձերբակալված անձանց փոխանակությունը։


Սակայն, ըստ թերթի, կողմերից ոչ մեկը առաջընթացի հարցում վստահություն չունի։ «Թեև երեքշաբթի Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հույս հայտնեց Լեռնային Ղարաբաղի հարցում առաջ շարժվելու, նաև խոսեց Բաքվի՝ Մոսկվայից սպառազինության գնումների շարունակության մասին»,- գրում է Կոմերսանտը։


Ըստ թերթի՝ խնդիրը բարդանում է նրանով, որ Լեռնային Ղարաբաղում 2020-ին նախատեսված են ընտրություններ, իսկ դա նշանակում է, որ մինչ այդ տեղի իշխանությունների և նրանց աջակցող Երևանի կողմից լուրջ զիջումներ չեն լինի։


Արտահերթ ընտրություններ ակնկալվում են նաև Ադրբեջանում։ Թերթը հիշեցնում է Մամեդյարովի երեքշաբթի արած մեկ այլ հայտարարություն, որ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակը ոչ ոքի ձեռնտու չէ։