ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը մտադիր են հանդիպել հոկտեմբերի 22-23-ը Բոլթոնի` Մոսկվա այցի շրջանակում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին պատմել է իրավիճակին ծանոթ աղբյուրը: Ավելի վաղ հայտնել ենք, որ Բոլթոնը իր թվիթերյան էջում տեղեկացրել է, որ հոկտեմբերի 20-ից մեկնարկում է նրա տարածաշրջանային այցը ՌԴ, Հայաստան, Ադրբեջան և Վրաստան: