ՀՀ–ն ու Ադրբեջանը խուսանավում են միջազգային, գլոբալ տարբեր կենտրոնների միջև շատ ավելի ուշադիր, քան հարևանները, ինչը թույլ է տալիս նրանց ավելի ինքնուրույն լինել միջազգային հարաբերություններում։ ՌԴ–ն էլ չի ցանկանում վերականգնել ԽՍՀՄ–ը։ Այդ մասին հայտարարել է փորձագետ Նիկոլայ Սիլաևը։«Չեմ կարծում, թե ՀՀ–ն այժմ ավելի մեծ ձգտումներ ունի դեպի Արևմուտք, քան նախկինում էր։ ՀՀ–ն ու Ադրբեջանը ձգտում են իրականացնել բազմավեկտոր քաղաքականություն»,– նշել է նա։Ըստ նրա, ՀՀ–ի ու ՌԴ–ի կապերն ունեն ամուր ինստիտուտցիոնալ հիմք։