14.06.2025
Փոքր Հայաստանի համար Դավոսի համաժողովը համաշխարհային տրամպլին է. Le Figaro
25.01.2019
Փոքր Հայաստանի համար Դավոսի համաժողովը համաշխարհային տրամպլին է. Le Figaro

Փոքր Հայաստանի համար Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովը համաշխարհային տրամպլին է: Հայաստանի մասին հոդվածն այսպես է վերնագրել ֆրանսիական հեղինակավոր Le Figaro պարբերականը, որը Դավոսում հանդիպել եւ խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:«Ինձ համար սա հնարավորություն է ներկայացնելու խոշոր միջազգային ներդրողներին այն հնարավորությունները, որոնք մեր երկրում ստեղծվել են թավշյա հեղափոխությունից հետո: Կարեւոր է միջազգային բիզնես-հասարակությանն ասել, որ ժողովրդավարական հեղափոխությունից հետո մենք իրականացնում ենք տնտեսական հեղափոխություն»,- ֆրանսիական պարբերականի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետը:Le Figaro-ն նշում է, որ Փաշինյանը հաստատակամ է նոր հարկային օրենսգիրք ընդունելու, երկրում մենաշնորհներին վերջ տալու, կոռուպցիան վերջնականապես արմատախիլ անելու հարցում:ՀՀ վարչապետը, մասնավորապես, ցանկանում է ներդրողների ներգրավել զբոսաշրջության, գյուղատնտեսության, էներգիայի վերականգնվող աղբյուրների գործում: Ֆրանսիական պարբերականի հետ զրույցում նա նաեւ հայտնել է, որ 2019 թվականի հոկտեմբերին Երեւանում կկայանա Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը, որին ներկա կլինեն հազարավոր մասնակիցներ ողջ աշխարհից:Le Figaro-ն գրում է, որ Դավոսում Փաշինյանը հանդիպել է ոչ միայն e-Bay, Mitsubishi կամ Apple-ի նման խոշոր ընկերությունների, այնպես էլ տարբեր երկրների ղեկավարների, այդ թվում եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: