23.11.2024
Տնտեսագետ. Թուրքիայի տնտեսության վերականգնումը փխրուն է և ոչ բնական
prev Նախորդ նորություն

Իրանը սկսում է «Ջասկ» թևավոր հրթիռների զանգվածային արտադրությունը

Իրանի ռազմածովային ուժերն այսօր հայտարարել են սուզանավերից արձակվող սեփական մշակման «Ջասկ» թևավոր հրթիռների զանգվածային արտադրության մասին:


Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, կոնտր-ծովակալ Հոսեյն Խանզադին հայտարարել է, որ իրանական սուզանավերը հագեցած կլինեն նշված տիպի հրթիռներով, որոնց թռիչքի հեռավորության ցուցանիշը հետագայում «զգալիորեն» բարելավվելու է:


Նա ասել է, որ այդ զենքը Իրանի ռազմածովային ուժերին թույլ կտա ավելի մեծ հեռավորության վրա խոցել թիրախները: