ՀՔԾ-ն վերաբացել է ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի՝ Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների վերաբերյալ հարուցված քրեական գործը։ Այս տեղեկատվությունը մեզ հետ զրույցում հաստատել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: Մամուլի խոսնակն այսպիսով հաստատել է Միհրան Պողոսյանի՝ Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների վերաբերյալ հարուցված քրեական գործի վերաբացման մասին տեղեկատվությունը: Նրա խոսքով, Միհրան Պողոսյանի վերաբերյալ ՀՔԾ-ում քննված և կարճված քրեական գործով վարույթը վերսկսվել է։ Գործի վերաբացման մասին տեղեկատվությունն առաջինը հայտնել էր «Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը» (ICIJ)։