28.11.2024
Սերգեյ Լավրովը Բաքվում կքննարկի ղարաբաղյան հակամարտությունը
prev Նախորդ նորություն

Ի՞նչ ռազմավարության մասին է խոսում Փաշինյանը, երբ կա լարվածության աճի ռիսկ. Բաքու

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան մեկնաբանել է հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի վարչապետի արտահայտած դիրքորոշումը՝ կապված Հայաստանի ռազմավարական շահերի հետ, որոնք նրա կողմից հնչեցվել են Ազգային անվտանգության ռազմավարությանն ուղղված նիստում ելույթի ժամանակ:


Աբդուլլաևայի խոսքով՝ Հայաստանի վարչապետին հասկանալը սովորաբար շատ դժվար է:


«Անկասկած, Փաշինյանի խոսքերը նախատեսված են ներքին լսարանի համար: Հետաքրքիր է, որ ռազմավարության մասին է խոսում Փաշինյանը, երբ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում ոչ մի առաջընթաց չկա, և ցանկացած պահի կա լարվածության աճի ռիսկ:


Եթե Հայաստանի ռազմավարական ոլորտում ներառված են վնաս հասցնել բանակցային գործընթացին, ապա Հայաստանի ղեկավարությունը պետք է բացահայտ հայտարարի այդ մասին, որպեսզի միջազգային հանրությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ղեկավարությամբ, համապատասխան եզրակացություններ անի: Անկախ այն բանից, թե ինչ է ասում Հայաստանի ղեկավարությունը, հակամարտության կարգավորման հետ կապված դիրքորոշումը, որն արտացոլված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերում, մյուս կազմակերպությունների բազմաթիվ որոշումներում, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններում, կայանում է Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատման, ադրբեջանցի հարկադիր վերաբնակների իրենց տներ վերադարձնելու մեջ», - ասել է Լեյլա Աբդուլլաևան: