28.11.2024
Ռուսաստանի բուհերում սովորում են ավելի քան 11 հազար ադրբեջանցիներ
prev Նախորդ նորություն

Թբիլիսիում ընդդիմությունը վերսկսում է խորհրդարանի մոտ ցույցերը

Ընդդիմության կուսակցությունների ներկայացուցիչները վերսկսել են իրենց ցույցը Թբիլիսիում գտնվող խորհրդարանի շենքի մոտ՝ պահանջելով փոփոխություն կատարել ընտրական համակարգում:


Հեռուստաալիքի կադրերում երևում է, որ ցուցարարների թիվը հասնում է մի քանի տասնյակի: Հինգշաբթի պարեկային ոստիկանության աշխատակիցները երկաթե կոնստրուկցիաներ են տեղադրել և շենքի մուտքերի հարակից փողոցներում կանգնեցրել են կոոդոններ: Ուրբաթ երկաթե ցանկապատերը չկան, բայց ոստիկանությունը շրջապատում է խորհրդարանի շենքը:


Ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են, որ ցանկանում են պատգամավորներին «ամոթի միջանցք» տալ: Ըստ ընդդիմադիր գործիչ Գիգի Բոկերիայի, «հիմնական նպատակն է խորհրդարանականների համար անհարմարություններ ստեղծել աշխատանքի ընթացքում»: