28.11.2024
Թուրքիայի դեսպան. ԼՂ հակամարտության կարգավորումը շատ ջանքեր է պահանջում
prev Նախորդ նորություն

Ռուսաստանի բուհերում սովորում են ավելի քան 11 հազար ադրբեջանցիներ

2020 թվականին նախատեսվում է Ռուսաստանում անցկացնել Ադրբեջանական մշակույթի օրեր: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:


«2019 թ. Ադրբեջանում անցկացվեցին Ռուսաստանի մշակույթի օրեր, իսկ 2020 թ. նախատեսված է Ռուսաստանում ադրբեջանական մշակույթի օրերի անցկացումը: Բաքվում գործում են Ռուսաստանի առաջատար համալսարանների մասնաճյուղեր. դրանք են՝ Մոսկվայի պետական համալսարանի և Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի մասնաճյուղերը: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի բուհերում սովորում են ավելի քան 11 հազար ադրբեջանցիներ, որոնցից ավելի քան հազարը բյուջետային հիմունքներով», - նշել է Զախարովան:


Նրա խոսքով, ռուս-ադրբեջանական գործընկերության առաջաընթաց զարգացումը մեծապես ապահովվում է բարձրագույն և բարձր մակարդակներով՝ ինտենսիվ քաղաքական երկխոսությամբ: