28.11.2024
Թբիլիսիում ընդդիմությունը վերսկսում է խորհրդարանի մոտ ցույցերը
prev Նախորդ նորություն

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև փոխհարաբերությունները գնալով ավելի են սերտանում

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև փոխհարաբերությունները վերջին տարիներին գնալով ավելի սերտ են դառնում: Այս մասին հայտարարել է Միլլի Մեջլիսի պատգամավոր, Ադրբեջանի նախագահին առընթեր Պետական կառավարման ակադեմիայի պրոֆեսոր, քաղաքական գիտությունների դոկտոր Էլման Նասիրովը:


Նրա խոսքով, երկու երկրների նախագահների միջև անձնական հարաբերությունների բարձր մակարդակը մեծ դեր է խաղում համագործակցության խորացման գործում:


«Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի Ռուսաստան կատարած առաջին պաշտոնական այցի արդյունքները մեկ անգամ ևս ապացուցեցին, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները ամրապնդվում և շարունակաբար զարգանում են: Այս առումով կարելի է մատնանշել Մոսկվայում՝ Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցահանդեսի հայտնի կենտրոնում, Ադրբեջանի տաղավարի բացումը», - ասել է Նասիրովը: