9.07.2025
Հյուսիս-Հարավ միջանցքը կնպաստի Հնդկաստանի և Ադրբեջանի միջև առևտրի ծավալի մեծացմանը. դեսպան
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի իշխող կուսակցությունն առաջարկել է լուծարել խորհրդարանը

Ադրբեջանի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ նիստին սենսացիոն որոշում է ընդունվել: Որոշվել է արձակել խորհրդարանը՝ Միլլի Մեջլիսը:


Այսօր մեկնարկել է իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ նիստը, որի մասին նախօրոք չէր հայտարարվել: Նշենք, որ իշխող կուսակցությունը կազմում է խորհրդարանական մեծամասնությունը:


Որոշման մեջ նշվում է, որ առաջարկը պայմանավորված է «երկրում սկսված բարեփոխումների և կադրային փոփոխությունների գործընթացին աջակցելու անհրաժեշտությամբ»։


Միլլի Մեջլիսը կազմված է 125 պատգամավորից, որոնք ընտրվում են մեծամասնական ընտրակարգով։ Վերջին խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում կայացել են 2015-ի նոյեմբերի 1-ին։

Ադրբեջանում իշխանության տրանզիտ է սկսվել. քաղաքագետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ ՀԱՊԿ
07.07.2025
ՌԴ վավերացրել է ՀԱՊԿ-ի շրջանակում զինուժի տարանցման և տեղակայման մասին արձանագրությունները