2.05.2025
Իվանիշվիլին «Վրացական երազանք»-ի թիմի կազմալուծման սպառնալիք է տեսնում
prev Նախորդ նորություն

Հյուսիս-Հարավ միջանցքը կնպաստի Հնդկաստանի և Ադրբեջանի միջև առևտրի ծավալի մեծացմանը. դեսպան

Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը նպաստելու է Հնդկաստանի և Ադրբեջանի միջև առևտրի ծավալի մեծացմանը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Հնդկաստանի դեսպան Բավիթլունգ Վանլալվավնան:


Նա նշել է, որ Ադրբեջանը Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի կարևոր և առանցքային մասնակիցն է:


«Մենք կարծում ենք, որ տվյալ միջանցքի ամբողջովին գործարկումը կնպաստի Հնդկաստանի և Ադրբեջանի միջև կապի բարելավմանը: Նախագծի ավարտը զգալիորեն կհեշտացնի բեռների փոխադրումը և կնպաստի երկու երկրների միջև առևտրա-տնտեսական կապերի բարելավմանը», - ասել է դեսպանը:


Ենթադրվում է, որ Մումբայից դեպի Մոսկվա բեռների փոխադրման ժամկետը Հյուսիս-Հարավ երթուղով կկրճատվի 40 տոկոսով:

Ադրբեջանի իշխող կուսակցությունն առաջարկել է լուծարել խորհրդարանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով