Ադրբեջանում իշխանության տրանզիտ է սկսվել. քաղաքագետ
Ադրբեջանում լուրջ պրոցեսներ են ընթանում։ Կարծես թե իշխանության տրանզիտ է սկսվել։ Մեհրիբանը պատրաստվում է ստանձնել իշխանության ղեկը։ Այս մասին Facebookի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
Նրա խոսքով, պատահական չէր, որ նրան Ռուսաստանում ընդունեցին ամենաբարձր մակարդակով, շքանշան տվեցին, իսկ ինքը սկսեց խոսել միջազգային թեմաներով, այդ թվում նաև՝ Արցախի։
«Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են սկսվում, այսինքն՝ կլանների փոփոխություն, ոմանք դուրս կմնան, ոմանք՝ կմտնեն խաղի մեջ։ Բացառված չի, որ բարձրաստիճան ղեկավարների ու օլիգարխների ձերբակալություններ լինեն։
Մի խոսքով, պոտենցիալ հեղափոխությունը էվոլուցիայով են ուզում փոխարինել։
Կլինեն թատերական ներկայացումներ՝ Մեհրիբանը հայրենասիրական ելույթներ կարող է ունենալ, նաև Արցախի հարցով, նաև՝ արտասահմանյան այցեր՝ հարսնատես-նախագահատես։
Ադրբեջանի համար դա բարդ գործընթաց է»,- գրել է Դանիելյանը։
Ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, որ Ադրբեջանի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ նիստին սենսացիոն որոշում է ընդունվել: Որոշվել է արձակել խորհրդարանը՝ Միլլի Մեջլիսը: Որոշման մեջ նշվում է, որ առաջարկը պայմանավորված է «երկրում սկսված բարեփոխումների և կադրային փոփոխությունների գործընթացին աջակցելու անհրաժեշտությամբ»։