12.10.2025
Ադրբեջանում իշխանության տրանզիտ է սկսվել. քաղաքագետ
prev Նախորդ նորություն

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի լրագրողների փոխայցելությունները. ԱԳՆ

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի լրագրողների փոխայցելությունները, ինչպես նաև այլ հումանիտար ակցիաներ, որոնք ղարաբաղյան հակամարտության շրջանակում միտված են հասարակություններին խաղաղության պատրաստելուն: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:


Նա հիշեցրել է, որ ընթացիկ տարվա ապրիլին Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ կայացած ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը կողմերը համաձայնել են սկսել պրակտիկ քայլեր իրականացնել մի շարք հումանիտար հարցերում, ներառյալ ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխայցեր:


«Մենք դիտարկում ենք այդ փոխայցելությունը, որպես կողմերի՝ հայերի և ադրբեջանցիների միջև շփումների հաստատման պատրաստակամության ցուցանիշ: Կարծում ենք, որ նման հումանիտար ակցիաները, որոնք միտված են բնակչությանը պատրաստել խաղաղության, հարկավոր է շարունակել և մենք դրանց միանշանակ աջակցում ենք»,- նշել է Զախարովան: 


ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև կրկնել է, որ Ռուսաստանը կշարունակի իր միջնորդի աջակցությունը ղարաբաղյան հակամարտության կողմերին: 

ՌԴ-ն և Վրաստանը պայմանավորվել են մաքսային մոնիթորինգի շուրջ երկխոսության ակտիվացման մասին
Հաջորդ նորություն next
 Լուսանկար՝ alphanews.am
10.10.2025
«3+3» ձևաչափով հանդիպումը մինչև տարեվերջ կանցկացվի Երևանում կամ Բաքվում. մանրամասներ