30.04.2025
Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի լրագրողների փոխայցելությունները. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն և Վրաստանը պայմանավորվել են մաքսային մոնիթորինգի շուրջ երկխոսության ակտիվացման մասին

Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ կապերի հարցով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ ՌԴ սենատոր Գրիգորի Կարասինի հետ Պրահայում հանդիպման ժամանակ ձեռք է բերվել մաքսային մոնիթորինգի շուրջ երկխոսության ակտիվացման պայմանավորվածություն։


Ըստ երկկողմ համաձայնագրի, ապրանքաշրջանառության մոնիթորինգը պետք է անցկացնի շվեյցարական SGS ընկերությունը։ 2011թ․ Վրաստանը եւ Ռուսաստանը պայմանավորվել են ստեղծել մեխանիզմ, որը կազմված է միջազգային մոնիթորինգի համակարգից եւ տվյալների փոխանակման էլեկտրոնային համակարգից։


«Մենք քննարկել ենք առեւտրատնտեսական հարցեր, ապրանքաշրջանառության դինամիկան 10 ամիսների ընթացքում, տրանսպորտային կապերը, որոնք ենթադրում են ոչ միայն ավիահաղորդակցություն, այլեւ ցամաքային, բեռնատար փոխադրումներ, ուղեւորափոխադրումներ: Հանդիպմանը նաեւ անդրադարձել ենք 2011թ․ մաքսային համաձայնագրի թեմային։ Խոսվել է այդ գործընթացին աջակցելու, հնարավորինս այն ակտիվացնելու անհրաժեշտության մասին։ Դեկտեմբերին փորձագիտական աշխատանքային խումբը կհավաքվի Ժնեւում»,- ասել է Աբաշիձեն։

Թուրքիայի դեսպան. ԼՂ հակամարտության կարգավորումը շատ ջանքեր է պահանջում
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանը վերջին երկու օրում ակտիվացրել է ռազմական պատրաստությունը
29.04.2025
Ադրբեջանը վերջին երկու օրում ակտիվացրել է ռազմական պատրաստությունը