20.04.2025
Հունվար-հոկտեմբերին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 7.1%. Փաշինյան
prev Նախորդ նորություն

ՀԿԵ-ն աշխատանքից չի ազատի գործադուլ իրականացրած 93 աշխատակիցներին

Նոյեմբերի 22-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ղեկավարությունը, ընկերության արհմիության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և տեղական իշխանությունների ներկայացուցիչները հանդիպեցին Գյումրիի դեպոյի և երևանյան տեղամասի լոկոմոտիվային բրիգադների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև ՀԿԵ ձեռնարկությունների ղեկավարներն ու աշխատողները:

2019 թվականի հոկտեմբերի 22-24-ի իրադարձությունների վերաբերյալ, երբ լոկոմոտիվային բրիգադները՝ խախտելով աշխատանքային օրենսդրությունը և ներքին նորմատիվները, դուրս չեն եկել աշխատանքի, նշվել է, որ աշխատակիցների հանդեպ չեն կիրառվի կարգապահական տույժեր: Համարելով, որ աշխատողների մեծամասնությունը դիտավորյալ մոլորեցվել է, ընկերությունը չի իրականացնի ՀՀ օրենսդրությունը խախտած դեպոյի 93 աշխատողներին աշխատանքից ազատելու իր իրավունքը:

Սակայն կրկնակի խախտման դեպքում ընկերությունը իրավունք է վերապահում կիրառել գործող օրենսդրական նորմերը՝ ընդհուպ աշխատանքից ազատումը:

Ընկերությունը հաստատում է Հարավկովկասյան երկաթուղու բոլոր աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը 10%-ով ս.թ. նոյեմբերի 1-ից:

ՀՀ-ում 2020-ին միանգամից 2 դիակիզարան կբացվի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար