26.11.2024
ՀՀ-ն ու Վրաստանը Ջավախքում պետք է տնտեսական հեղափոխություն իրականացնեն
prev Նախորդ նորություն

Մատվիենկո. Ադրբեջանում կատարված ուղիղ ռուսաստանյան ներդրումները կազմել են շուրջ $1,5 մլրդ

Ադրբեջանում կատարված ուղիղ ռուսաստանյան ներդրումները կազմել են շուրջ 1,5 միլիարդ դոլար: Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ Մոսկվայում անցկացվող Ռուս-ադրբեջանական 10-րդ միջտարածաշրջանային համաժողովում:


Նա նշել է, որ Ադրբեջանում գործում է շուրջ 700 համատեղ ձեռնարկություն:


«Վերջին տարիներին հսկայական աշխատանք է կատարվել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առևտրա-տնտեսական կապերի խորացման ուղղությամբ: Մենք արդեն տեսնում ենք դրա գործնական արդյունքները: Երկու երկրների միջև փոխադարձ ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա արդյունքներով աճել է շուրջ 14 տոկոսով՝ կազմելով շուրջ 2,5 մլրդ դոլար: Ռուսաստանն Ադրբեջանի գլխավոր առևտրային գործընկերն է ոչ հումքային ապրանքների արտահանման և ներմուծման առումով», - ասել է Մատվիենկոն:


Նա հավելել է, որ կողմերը հաջողությամբ փոխգործակցում են նաև տրանսպորտի ոլորտում, մասնավորապես, «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի շրջանակներում: