24.11.2024
ՀՀ-ում 2020-ին միանգամից 2 դիակիզարան կբացվի
prev Նախորդ նորություն

Լիլիթ Մակունցը համաձայն չէ Սերժ Սարգսյանի գնահատականների հետ

Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը համաձայն չէ Զագրեբում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Հայաստանի նոր իշխանությունների կողմից վարվող արտաքին քաղաքականության վերաբերյալ հնչեցրած գնահատականների հետ:


Մասնավորապես, Սարգսյանն ասել էր, որ Հայաստանում վերջին մեկուկես տարվա ընթացքում արտաքին ու ներքին քաղաքական կյանքում որեւէ հեղափոխական փոփոխություն չի կատարվել:


«Համաձայն չեմ Սերժ Սարգսյանի հայտնած դիրքորոշման առնչությամբ: Չնայած նրան, որ կառավարությունն իր ծրագրում նշել է, որ արտաքին քաղաքականութան առումով վեկտորներ չեն փոխվել և մենք գնում ենք այդ ուղղությամբ, այնուամենայնիվ, ՀՀ-ն ոչ միայն բալանսավորված քաղաքականություն է ձգտում վարել, այլեւ որակական ու բովանդակային առումով նոր շեշտադրումներ է հաղորդում իր գործընկերների հետ հարաբերություններին: Եվ դրա վառ վկայությունն են եվրոպական մի շարք երկրների հետ ՀՀ-ի հարաբերությունները՝ Ֆրանսիա, Գերմանիա և այլն»,- նշեց Մակունցը լրագրողների հետ հանդիպմանը:


Ըստ իշխանական պատգամավորի, շատ կարեւոր են ՀՀ սուվերեն դիրքերը: