Ուսանողները ԵՊՀ-ի գլխավոր շենքի բակում իրազեկման ակցիա են իրականացնում՝ պահանջելով ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը: Ակցիայի մասնակցները դժգոհ են, որ ԵՊՀ-ում թեպետ հոգաբարձուների նոր խորհուրդ ձեւավորվեց, այն ունի նոր նախագահ, սակյան անտարբերության են մատնվում ոսանողների պահանջները: Ուսանողների խոսքով նոր հոգաբարձուների խորհուրդը չի ցուցաբերում ուսանողակենտրոն քաղաքականություն: ԵՊՀ-ի ուսանողները պահանջում են խորհրդի արտահերթ նիստ: Մի խումբ ուսանողներ նստել են ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի դռան առջև: Պահանջում են,որ խորհուրդը նիստ գումարի ու անվստահություն հայտնի ԵՊՀ ռեկտորին: Ասում են՝ չենք գնալու, մինչև դուրս չգան ու չընդունեն իրենց նամակը: