ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հավանության են արժանացրել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելը: Պատժամիջոցների մասին որոշումը կայացվել է Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում ածխաջրածինների հանքաղբյուրի հետազոտության պատճառով։ ԵՄ-ն կկրճատի Թուրքիայի ֆինանսավորումը և կդադարեցնի բանակցություններ վարելը՝ կապված օդային հաղորդակցության մասին համաձայնագրի հետ։