Իրանի իշխանությունները պաղեստինյան ՀԱՄԱՍ և «Իսլամական ջիհադ» շարժումներին յուրաքանչյուր տարի շուրջ 100 մլն դոլար են հատկացնում: Այս մասին երեքշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն`«Միություն՝ ընդդեմ միջուկային Իրանի» ՀԿ-ում իր ելույթի ժամանակ:«Իրանի նախագահ Հասան Ռուհանիի և ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի ղեկավարած այդ ռեժիմը յուրաքանչյուր տարի շուրջ 100 մլն դոլար է հատկացնում ՀԱՄԱՍ- և «Իսլամական ջիհադ» ահաբեկչական խմբավորումներին»,-հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը: