24.11.2024
Մամուլ. Հին ավանդույթներ. ՊԵԿ-ը պայմանագիր է կնքել Միքայել Մինասյանի ընկերության հետ
prev Նախորդ նորություն

Գազի սակագինը չի բարձրանա մինչև գարուն. Փաշինյան

ՌԴ-ից Հայաստան ներկրվող գազի սակագինը սպառողների համար չի թանկանա մինչև գարուն: Այս մասին ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գրում է ՏԱՍՍ-ը:


«Գազի սակագինը չի բարձրանա մինչև գարուն»,- ասել է Փաշինյանը՝ այսպիսով վերահաստատել է օրեր առաջ Ազգային ժողովում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հայտարարությունը:


Փաշինյանը հավելել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այս հարցի քննարկման արդյունքում կողմերը պայմանավորվել են, որ սակագինը պետք է ցածր լինի, որպեսզի չհարվածի Հայաստանի տնտեսությանը:


Հիշեցնենք, Մհեր Գրիգորյանն ԱԺ-ում, պատասխանելով պատգամավորների հարցին ասել էր, որ ՌԴ-ից Հայաստան ներկրվող գազի սակագինը ձմեռվա ամիսների ընթացքում և մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը չի թանկանա: