10.06.2025
Վրաստանի առողջապահության նախարարը հայ գործընկերջը տեղեկացրել է, որ կա գրիպի անկման միտում
09.01.2019
Վրաստանի առողջապահության նախարարը հայ գործընկերջը տեղեկացրել է, որ կա գրիպի անկման միտում

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի գործընկերոջ հետ՝ երկրում առկա սուր շնչառական վարակների հիվանդացության խնդրի շուրջ: «Հենց նոր խոսեցի Վրաստանի իմ գործընկեր Դավիթ Սերգեենկոյի հետ՝ կապված իրենց երկրում սուր շնչական վարակներով հիվանդացության հետ։ Նա ինձ տեղեկացրեց, որ իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ և համապատասխանում է սեզոնին։ Նաև տեղեկացրեց, որ արդեն կա հիվանդացության անկման միտում։ Մեր համապատասխան ստորաբաժանումները մշտական կապի մեջ են իրար հետ և անհրաժեշտության դեպքում ձեռնարկում են համապատասխան հակահամաճարակային միջոցառումներ։ Կոչ եմ անում հիվանդանալու դեպքում դիմել տեղամասային պոլիկլինիկա, ինչպես նաև հիվանդ երեխաներին չուղարկել մանկապարտեզ կամ դպրոց, որպեսզի նրանք կարողանան առողջանալ և չվարակել մյուսներին։ Դրանով մենք կկանխենք սուր շնչական վարակների հետագա տարածումը»,- գրել է նախարարի պաշտոնակատարը Facebook-ի իր էջում։ Ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, որ Վրաստանում մեկ ամսվա ընթացքում արդեն 13 մարդ մահացել է «խոզի գրիպից»: Նախօրեին ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացրել էր, որ հանրապետությունում շրջանառում է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը: