19.04.2025
«Դասական Ջեքսոն». երաժշտական մեգաանակնկալ Ջեքսոնի և դասականի սիրահարների համար
prev Նախորդ նորություն

Ողջի գետից վերցվել է ջրի նմուշառում. փորձագետները գնացել են աղտոտման ահազանգի հետքերով

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժինը և Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության աշխատակիցները Ողջի գետի աղտոտման ահազանգի հետքերով համատեղ զննում և ուսումնասիրություններ են իրականացրել, կատարել նաև ջրի նմուշառում:


«Նոյեմբերի 18-ին համացանցում տարածված Ողջի գետի աղտոտման վերաբերյալ ահազանգի հետքերով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի ՏԲ և Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության աշխատակիցները համատեղ զննում և ուսումնասիրություններ են իրականացրել տեսանյութում նշված վայրում։


Կատարվել է նաև ջրի նմուշառում՝ լաբորատոր հետազոտությունների արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Facebook-ի պաշտոնական էջում:


Նշենք, նախօրեին Կապանի բնակիչները դարձյալ ահազանգում էին Ողջի գետի աղտոտվածության մասին, որն ամենայն հավանականությամբ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խողովակաշարի վթարի հետևանք է։ 


 

ՀՀ մարզական ֆեդերացիաներն ու մարզիկներն ընդդեմ Մել Դալուզյանի փառաբանման. հայտարարություն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար