«Դասական Ջեքսոն». երաժշտական մեգաանակնկալ Ջեքսոնի և դասականի սիրահարների համար
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ‚ Factory production ընկերությունն ու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը երաժշտական մեգաանակնկալ են պատրաստել երաժշտասերների համար։
Դեկտեմբերի 3-ին Մարզահամերգային համալիրում կկայանա «Դասական Ջեքսոն» խորագրով համերգային ծրագիրը, որի ընթացքում Հայաստանում առաջին անգամ կհնչեն փոփի արքա Մայքլ Ջեքսոնի ամենաճանաչված և սիրված կատարումները` նոր գործիքավորմամբ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ներկայացմամբ։
Ունկնդիրները հնարավորություն կունենան վայելելու Ջեքսոնի «You are not alone»‚ «Black or white»‚ «They don’t care about us»‚ «Remember the time»‚ «Who is it?» և բազմաթիվ այլ երգեր՝ ինքնատիպ ոճով և նվագախմբի ու DJ-ի համագործակցությամբ։
Երեկոյի ընթացքում փոփի ու դասականի միաձուլումը կուղեկցվի լուսային և ռեժիսորական հետաքրքիր լուծումներով։