Այսօր Գաջիբուլյան արդյունաբերական ավանում կայացել է ավտոբուսներ և բեռնատարներ արտադրող ադրբեջանա-իրանական գործարանի հիմնարկեքի արարողությունը: Ծրագրի արժեքը կազմում է 10 միլիոն եվրո: Առաջին փուլում նախատեսվում է արտադրել 500 ավտոբուս, իսկ երկրորդ փուլում այդ թիվը կրկնապատկվելու է: Գործարանում աշխատելու է 200 մարդ: