25.11.2024
Նախաձեռնվել է ԱՄՆ կողմից ՀՀ-ին Աջակցության ակտի ընդունման գործընթացը. Մակունց
prev Նախորդ նորություն

Հայտնի է, թե ինչ պատճառով է ՀՀ-ում գտնվում ռուսական ռազմակայանը. Մակունցը՝ ադրբեջանցիներին

Մենք բոլորս էլ գիտենք, թե ինչ պատճառով է Հայաստանում գտնվում ռուսական ռազմակայանը և այս պահին որևէ բան փոխելու որևէ հիմք չկա: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի մայրաքաղաքում գտնվող Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ ի պատասխան ԱՄՆ-ում ադրբեջանական դեսպանության աշխատակիցները այն հարցի, թե ինչպե՞ս է Հայաստանի ինքնիշխանության հետ համատեղվում ռուսական զինվորականների առկայությունն իր տարածքում:


«Պատասխանը վերաբերում է հայ-թուրքական սահմանի պահպանությանը: Տեղակայման որոշումն ընդունվել էր երկկողմ համաձայնությամբ եւ այս պահին այդ դիրքորոշումը փոխելու որեւէ հիմք չկա», - ասել է Լիլիթ Մակունցը:


Ամերիկայի ձայնի հաղորդմամբ, նա նշել է, որ այսօր եկել է հայ-ամերիկյան հարաբերությունները ինստիտուցիոնալ ոլորտ տեղափոխելու ժամանակը, որպեսզի այդ հարաբերությունները զարգանան անկախ առանձին անձանց դիրքորոշումից, այլ՝ հիմնվելով երկկողմ շահերի վրա: