Թուրքիան մեկամսյա դադարից հետո դեկտեմբերին վերսկսել է իրանական նավթի գնումը. տեղեկացնում է Reuters-ը:Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ դեկտեմբերին Թուրքիան իրանական նավթի մատակարարումներն ստացել է երկու լցանավից, որոնց ծավալը հավասար էր օրական 54 հազար բարելի: Թերթը նշում է, որ հունվարին Թուրքիան նույնպես մտադիր է իրանական նավթ ստանալ Sinopa լցանավից: