25.11.2024
Վրաստանի քաղաքացիների մեծ մասը դրական է գնահատում Բաքվի հետ հարաբերությունները. հարցում
prev Նախորդ նորություն

Հարցում. «Վրացական երազանքին» պատրաստ է պաշտպանել ընտրողների 23%-ը, ընդդիմությանը՝ 41%-ը

Եթե Վրաստանի խորհրդարանական ընտրությունները կայանային վաղը, «Վրացական երազանք» կառավարող կուսակցությունը կստանար ձայների 23 տոկոսը, ընդդիմությունը միագումար՝ 41 տոկոսը: Այդ մասին վկայում են սոցիոլոգիական հետազոտության արդյունքները, որն անցկացրել է «Միջազգային հանրապետական ինստիտուտ» (IRI) ամերիկյան ոչ կառավարական կազմակերպությունը:


Ընդդիմադիր կուսակցություններից ամենաբարձր ցուցանիշն ունի «Միասնական ազգային շարժում» նախկին կառավարող կուսակցությունը: Հետազոտությանն համաձայն, հարցվածների 32 տոկոսը դեռեւս չի որոշել՝ ում է պաշտպանելու ընտրություններում, իսկ 4 տոկոսը չի պատրաստվում քվեարկել քաղաքական սուբյեկտներից որեւԷ մեկի օգտին: Ընդդիմության արդյունքներն այսպիսին են՝ «Միասնական ազգային շարժում»՝ 15 տոկոս, «Եվրոպական Վրաստան-ազատ դեմոկրատներ»՝ 5 տոկոս, Լեյբորիստական կուսակցություն՝ 5 տոկոս, «Հայրենասերների դաշինք»՝ 4 տոկոս, «Քաղաքացիական շարժում»՝ 3 տոկոս, «Հանուն նոր Վրաստանի»՝ 2 տոկոս, «Դեմոկրատական շարժում»՝ 2 տոկոս, «Լելո»՝ 2 տոկոս, «Գիրչի»՝ 1 տոկոս, այլ կուսակցություններ՝ 1 տոկոս:


IRI-ին հաշվարկել է կուսակցությունների բացասական ռեյտինգը, այստեղ առաջատարը «Վրացական երազանքն» է: Հարցվածների 30 տոկոսը հայտարարում է, որ երբեք եւ ոչ մի պարագայում ձայն չի տա Բիձինա Իվանիշվիլիի կուսակցությանը, 26 տոկոսը ձայն չի տա «Միասնական ազգային շարժում» կուսակցությանը: