20.04.2025
Գախարիան հանրահավաքի ելած ընդդիմությանն որակել է անպատասխանատու քաղաքական գործիչներ
prev Նախորդ նորություն

Հույս կա, որ տեսանելի ապագայում կողմերի միջև կվերականգնվի առարկայական զրույցը. Պոպով

Ռուսաստանի դիրքորոշումը բանակցային ձևաչափի վերաբերյալ միշտ եղել է հետևողական: Մենք բազմիցս ասել ենք, որ կողմերը իրենք պետք է համաձայնեցնեն և որոշեն մասնակիցների կազմը: Այս մասին հայտարարել է ղարաբաղյան հարցով Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը:


Նրա խոսքով, Ռուսաստանը միշտ էլ ակտիվ միջնորդական դիրքորոշում է որդեգրել:


«Մենք մեր միջնորդական առաքելությունն իրականացնում ենք ֆրանսիացի և ամերիկացի գործընկերների հետ սերտ շփման մեջ: Այս տարվա ապրիլին, Մոսկվայում, Սերգեյ Լավրովը կազմակերպեց Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում, որին մասնակցում էին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:


Սակայն, մեր միջնորդության հիմնական թեման մնում է՝ օգնել կողմերին՝ հասնելու հակամարտության կայուն լուծման: Դրան նվիրված էին ավելի քան երկու տասնյակից ավել եռակողմ հանդիպումներ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի մասնակցությամբ, որոնց ընդմիջումների շրջանակներում աշխատել են նախարարները և շարունակում են աշխատել: Կան հիմնարար առաջարկներ, որոնք աջակցում են բոլոր համանախագահող երկրները:


Հայաստանի նոր ղեկավարությանը ժամանակ էր պետք՝ ղարաբաղյան բարդ գործընթացի բոլոր մանրամասները հասկանալու համար: Այս թեման քննարկվել է Ռուսաստանի արտգործնախարարի վերջին այցի ընթացքում: Հույս կա, որ տեսանելի ապագայում կողմերի միջև կսկսվի առարկայական զրույց: Մեր կողմից մենք անհրաժեշտ օգնություն ենք ցուցաբերելու՝ Մինսկի խմբի ֆրանսիացի և ամերիկացի համանախագահների հետ միասին»:

Վլադիմիր Պուտինը հանդիպում կանցկացնի Մեհրիբան Ալիևայի հետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար