22.11.2024
Վալենտինա Մատվիենկոն 2020-ին պաշտոնական այց կկատարի Հայաստան
prev Նախորդ նորություն

Արթուր Վանեցյանը հրաժարական են տվել ՀՖՖ-ի նախագահի պաշտոնից

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն ու գործադիր կոմիտեն այսօր, նոյմբերի 21-ին, հրաժարական են ներկայացրել։ Սա տեղի է ունեցել ՀՖՖ-ի գործադիր կոմիտեի նիստի արդյունքում:


Նշվում է, որ ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը կշարունակի պաշտոնավարումը եւ առաջիկա մեկ ամսում ՀՖՖ ընդհանուր ժողովի զտումից հետո տեղի կունենա գործկոմի անդամների եւ ՀՖՖ նախագահի ընտրությունը։


Հրժարականի մասին ՀՖՖ գործկոմի արտահերթ նիստից հետո հայտարարեցին ՀՖՖ արդեն նախկին նախագահ Արթուր Վանեցյանն ու գործկոմի անդամ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։


ՀՖՖ գործկոմը հաստատել է դեկտեմբերի 23-ին հերթական ժողովի, գործկոմի անդամների եւ նոր նախագահի ընտրություն։


Արթուր Վանեցյանը չի առաջադրվի այդ ընտրություններում։