Վրաստանում 2020- 2021թթ-ին հանրային հարցում կանցկացվի ընտրական համակարգի շուրջ
Վրաստանում 2020 կամ 2021 թվականին հանրային հարցում կանցկացվի խորհրդարանական ընտրությունների խառը համակարգից մեծամասնականին անցնելու հարցի շուրջ: Այդ մասին հայտարարել է «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն:
«Խորհրդարանում կան մի խումբ մեծամասնականներ, որոնք հանդես են գալիս ընտրությունների մեծամասնական համակարգի անցնելու նախաձեռնությամբ: Կոնսուլտացիաների արդյունքում մենք նրանց համոզեցինք, որ մինչեւ 2020 թվականի ընտրությունները մենք չենք կարողանա քննարկել ոչ մի նոր նախաձեռնություն, բայց մենք պայմանավորվեցինք, որ նրանք կշարունակեն աշխատանքն այդ ուղղությամբ, բայց պայմանով, որ ընտրական բարեփոխման հարցը համընդհանուր ժողովրդական քվեարկության կդրվի 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների կամ 2021 թվականի տեղական ընտրությունների օրը»,-ասել է Կալաձեն: