Ռուսաստանը և ՆԱՏՕ-ն ամբողջությամբ դադարեցրել են քաղաքացիական և ռազմական գծով համագործակցությունը. Այդ մասին ՌԻԱ Նովոստին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն: «ՆԱՏՕ-ն ինքն է հրաժարվել ՌԴ-ի հետ հարաբերություններում դրական օրակարգից: Այն գոյություն չունի: Եվ դեռ չկան նշաններ, որ ՆԱՏՕ-ում գիտեն, թե ինչպես դուրս գալ այդ փակուղուց»,- նշել է նա: Գրուշկոյի խոսքով, դաշինքը շատ հեռուն է գնացել ՌԴ-ի հետ առճակատումը սրելու գործում: