23.11.2024
Կրակոցներ Էրեբունի Պլազայում. շենքի ելք ու մուտքն արգելափակված է
prev Նախորդ նորություն

«Էրեբունի պլազա»-ում պատանդներ կան. pastinfo

Ոստիկանությունը հաստատեց՝ «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի տարածքում կրակոցներ են հնչել։ Քաղաքացիներին արգելված է «Էրեբունի պլազա»-ից դուրս գալ, դեպքի վայրում են ոստիկանության, շտապօգնության աշխատակիցները:


«Փաստինֆո»-ի հետ զրույցում ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանն ասաց՝ կրակոցների վերաբերյալ 14։38 ահազագն է եղել։ Այժմ ոստիկանության օպերատիվ խմբերը գտնվում են դեպքի վայրում։


Նախնական տեղեկություններով՝ կրակոցներ արձակած անձը վնասազերծված չէ և գտնվում է «Էրեբունի պլազա»-ի ներսում: Ըստ մեր տեղեկությունների՝ ինքնաձիգով զինված անձը մուտք է գործել առաջին հարկ, արձակել կրակոցներ հետաքրքրվել, թե որտեղ է գտնվում երկրորդ նախագահի գրասենյակը։ Առաջին հարկում գտնվողներն, ըստ էության պատանդի կարգավիճակում են հայտնվել։