Սեպտեմբերի 25-ին մեկնարկեց Հայաստան-Վրաստան միջխորհրդարանական բարեկամական խմբերի ձևաչափով հայաստանյան խմբի այցը Վրաստան: Խմբերը` վրացական կողմից Գիա Վոլսկիի, հայկական կողմից` Լենա Նազարյանի գլխավորությամբ առաջին հանդիպումն անցկացրին Վրաստանի խորհրդարանում: Քննարկվեցին արտաքին հարաբերությունների, համագործակցության խորացման հետ կապված մի շարք հարցեր: Սա գործող գումարման խորհրդարանների առաջին հանդիպումն է այս ձևաչափով: