24.11.2024
Կենտրոնական բանկը շուկայից 5 միլիոն դոլարի գնում է իրականացրել այսօր. վարչապետ
prev Նախորդ նորություն

Ինչպես են բանակցել «Էրեբունի պլազա»-ում կրակոց արձակած անձի հետ. ոստիկանության տեսանյութը

Ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա, որը կրակում է։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր։


Ինչպես հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից, ոստիկանության ղեկավար կազմը ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի գլխավորությամբ բանակցություններ է վարել զինված տղամարդու հետ, ինչից հետո անձը հանձնել է հրազենը։


Տղամարդը ոստիկանության պետի պաշտոնակատարի ուղեկցությամբ, նրա ծառայողական մեքենայով, տեղափոխվել է ոստիկանություն։


Վնասվածքներ ստացած քաղաքացիներ չկան։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։


Տեսանյութում երեւում է հյուրանոցի կահույքների վրա մնացած փամփուշտների հետքերը։