Ֆրանսիան կպաշտպանի Հայաստանին ՌԴ ճնշումից: Ահա այսպիսի հայտարարություն է Երևանում արել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն: Մասնավորապես, խոսելով Հայաստանի և Ֆրանսիայի ընդհանուր արժեքներից, ֆրանսիացի նախարարը իր երկրի անունից աջակցություն է հայտնել հայ ժողովրդին և կառավարությանը, շեշտելով. «Չնայած Ռուսաստանի սպառնալիքներին և ակնհայտ թշնամանքին, որը փորձում է ճնշում գործադրել, չնայած դրան, Հայաստանը փուլերով գնում է դեպի ժողովրդավարություն»։ Նա հավելել է, որ Հայաստանը միշտ ապավինել է Ֆրանսիայի աջակցությանը ժողովրդավարական արժեքների պաշտպանության հարցում. «Ֆրանսիայում քիչ են այն թեմաները, որոնց շուրջ համաձայնություն կա քաղաքական ուժերի միջև։ Հայաստանը նման սակավաթիվ թեմաներից է»,- հավելեց Սեժուրնեն։