ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Պարույր Հովհաննիսյանին ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Պարույր Հովհաննիսյանին ազատել արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ: