26.08.2026
Ազգային ժողովն ընդունեց ՀՀ կառավարության՝ 2026-2031 թվականների ծրագիրը
prev Նախորդ նորություն

Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է

Հայաստանի երկրորդ նախագահի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, երկու ամսով կալանավորվել է։ Դատարանը բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը ավելի քան 5 ժամ տևած նիստից հետո։


Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը լրագրողներին հայտնել է, որ նրան արգելվել են տեսակցությունները, բացառությամբ ընտանիքի անդամների՝ կնոջ և երեխաների հետ։


Նա դատարանի որոշումը որակել է որպես արտաիրավական գործընթաց, քանի որ խախտվել են գործ հարուցելու բոլոր ժամկետները, և սա զտարյուն քաղաքական հետապնդում է։ Սեդրակ Քոչարյանը, ինչպես և հայրը, ձերբակալվել էր նախօրեին վաղ առավոտյան՝ նրանց տանը կատարված խուզարկություններից հետո։ Նրանց մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ինչպես նաև կաշառք ստանալու և դրան օժանդակելու համար։


Ձերբակալությունից հետո Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ Այդ պատճառով նրա խափանման միջոցի հարցը կքննվի վիճակի կարգավորումից հետո։


Քննչական գործողությունների ֆոնին օգոստոսի 25-ին խուզարկություններ են իրականացվել նախկին նախագահի ընտանիքին պատկանող ընկերություններում, որից հետո դրանք կնքվել են։