Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման նախարար Արման Շակալիևին: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը կարևորել է հայ-ղազախական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը, ընդգծել տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում փոխգործակցության հեռանկարները ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով: Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև զբոսաշրջության զարգացման ուղղությամբ առկա ներուժին: Երկուստեք կարևորվել է Ղազախստանի Հանրապետության նախագահի՝ առաջիկայում նախատեսված առաջին պաշտոնական այցը Հայաստան: