Բաքու ժամանող արևմտյան պաշտոնյաներն իրենց հրապարակային խոսքում շեշտը դնում են երկկողմ օրակարգերի վրա: Արևմտյան մեր գործընկերները Երևանում իրենց պարտքն եմ համարում հակառուսական հայտարարություններ հնչեցնելը: Բացառություն չէր Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեյի ասուլիսը: Սա ցուցիչ է մեր իշխանության, նրա քաղաքականության որակի կամ դրա բացակայության: Արևմուտքը շատ կարևոր գործընկեր է Հայաստանի համար, բայց վիրավորական է նրա հետ դիալոգի բովանդակության հիմքում դնել բացառապես հակառուսականությունը: Դա է պատճառը, որ արևմտյան գործընկերները մեզ «վաճառում» են էդ «էժան ապրանքը»: Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց