24.09.2025
«ServiceNow» ընկերության հետ քննարկվել են համագործակցության ընդլայնման հեռանկարները
prev Նախորդ նորություն

ՀԱԿ-ը կմասնակցի՞ ընտրություններին. Լևոն Տեր-Պետրոսյանը փակագծեր է բացում

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը, երբ լրագրողները հարցրեցին, թե արդյո՞ք ՀԱԿ–ը մասնակցելու է 2026–ի խորհրարանական ընտրություններին, պատասխանեց.


«Դա Լևոն Զուրաբյանին հարցրեք»։


Նա նաև անպատասխան թողեց հարցը, թե հնարավոր է հենց ինքը գլխավորի ՀԱԿ-ի ցուցակը. «Հետո, հետո»,–ասաց նախկին նախագահը։


Հարցին, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը ծանր արձագանքում իր վերջին շրջանի քննադատություններին, Լևոն Տեր-Պետրոսյանն ուղղորդեց հարցնել հենց Փաշինյանին: Իսկ հարցին՝ Փաշինյանն իր հոգեզավա՞կն է, զարմացավ.


"Ես ասե՞լ եմ, որ Փաշինյանն իմ հոգեզավակն է":


 

Նիկոլ Փաշինյանի շուտափույթ հայտարարության կարևոր ենթատեքստը կարծես չնկատվեց
Հաջորդ նորություն next