9.11.2025
ՀԱԿ-ը կմասնակցի՞ ընտրություններին. Լևոն Տեր-Պետրոսյանը փակագծեր է բացում
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանի շուտափույթ հայտարարության կարևոր ենթատեքստը կարծես չնկատվեց

Փարաքար համայնքի ղեկավարի սպանության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի շուտափույթ հայտարարության կարևոր ենթատեքստը կարծես չնկատվեց։


Նա ասում է՝ մանրամասն վերլուծության պետք է ենթարկվի հարցը, թե կանխարգելիչ ինչպիսի՞ գործողություններ պետք է կատարվեին Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար և ինչո՞ւ չեն կատարվել։


Այսինքն, ինչպես իր շահագրգռվածության մյուս դեպքերում՝ «Սուրմալու»-ի պայթյուն, Ազատի զինվորական կացարանի հրդեհ և այլն, Փաշինյանը հերթական անգամ, դեպքից ընդամենը ժամեր անց նախաքննության իր ցանկալի վարկածն ու ծավալն է պարտադրում իրավապահ մարմիններին՝ ակնարկելով, որ երեկվա սպանությունը կատարվել է վրեժի շարժառիթով և փոխկապակցված է սույն թվականի փետրվարի 5-ին նույն համայնքում՝ ՔՊ-ական պաշտոնյայի բակում կատարված սպանության հետ։


Նշվածից հիմնավոր կասկած է ձևավորվում, որ սպանության այս դեպքը ևս արժանանալու է հիշատակված մյուս հանցագործությունների քննության «ճակատագրին»…։


Փաստաբան Րաֆֆի Ասլանյան 

Գործարար ոլորտի կողմից ավելի շատ միջոցներ կուղղվեն պետական բուհերին
Հաջորդ նորություն next