24.09.2025
Լուսանկարը` սքրինշոտ նկարից, ՔՊ համաժողով
prev Նախորդ նորություն

Ուղեւորափոխադրումների ծառայություններ մատուցող ֆիզանձինք կազատվեն կուտակած պարտքից

2015-2019 թթ. ընթացքում ֆիզիկական անձանց կողմից մարդատար-տաքսի մեկ ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների իրականացման բնագավառում լիցենզիա է տրամադրվել շուրջ 10.000 ֆիզիկական անձի: Նշված ժամանակահատվածում վերոնշյալ գործունեությունն իրականացնող ավելի քան 5000 ֆիզիկական անձանց մոտ կուտակվել են պետական տուրքի պարտավորություններ, որի ընդհանուր գումարը կազմում է շուրջ 1,3 մլրդ դրամ դրամ, որից տուրքը՝ 900 մլն դրամից ավելի, իսկ տույժը՝ 400 մլն դրամի չափով:


«Պետական տուրքի եւ պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին» օրենքի նախագիծն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է առաջին ընթերցմամբ: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը պարզաբանել է, որ այսօրվա թվային համակարգերը թույլ են տալիս վերահսկողության ավելի լավ մեխանիզմ ստեղծել, եւ ֆիզիկական անձն այլեւս պետք չէ, որ որեւէ տեղ այցելի կամ որեւէ փաստաթուղթ լրացնի եւ գումար փոխանցի՝ որպես պետական տուրք կամ հարկ: Այս ամենն էլեկտրոնային ձեւով կամ ՊԵԿ-ի ստեղծած հարթակի կողմից է իրականացվում: Վերոնշյալով պայմանավորված էլ նախագծով առաջարկվում է 2015-2019թթ. պետական տուրքի պարտավորությունների համար գոյացած ապառքը համաներել:


Նշվել է, որ այժմ որպես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր՝ գործում է շուրջ 76 լիցենզիա եւ 967 ներդիր ունեցող կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր: Ֆիզիկական անձանց մասով թիվը 2400-ի կարգի է:


Նշվել է, որ օրենքի նախագծով ԴԱՀԿ-ում գտնվող բոլոր գործերը նախատեսվում է կարճել: Կատարողական վարույթների շրջանակում ծախսերի վճարման պարտականությունից եւս ազատում է նախատեսվում:


 

Չենք լռելու և չենք նահանջելու, քանի դեռ այս կապիտուլյանտ իշխանություններին չենք հեռացրել
Հաջորդ նորություն next