Հաջորդ շաբաթ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդիպում կանցկացնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ուլրիկե Դեմմերը: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Փաշինյանը Բերլին կայցելի փետրվարի 13-ին: «Քննարկման թեմաները վերաբերելու են երկկողմ հարաբերություններին, տնտեսական փոխգործակցությանը, ինչպես նաև արտաքին քաղաքականության և անվտանգությանը», - ասել է Դեմմերը: